top of page

Գազա քաղաքում և Ռաֆահում իսրայելական գրոհի հետևանքով առնվազն 10 պաղեստինցի է զոհվել

Գազա քաղաքում և Ռաֆահում իսրայելական հրթիռակոծությունների հետևանքով առնվազն 10 պաղեստինցի, նրանց թվում կանայք և երեխաներ են զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ըստ պաղեստինյան Wafa գործակալության՝ ութ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, երբ իսրայելական ուժերը հրթիռակոծել են Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջայա թաղամասի Իբն ալ Հայթամ դպրոցը: Վիրավորներին տեղափոխել են մոտակա ալ-Ահլի Արաբ (բապտիստական) հիվանդանոց։

Եվս երկու մարդ զոհվել և առնվազն 10-ը վիրավորվել են, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը Ռաֆահի Կարմիր Խաչի դաշտային հիվանդանոցի մոտակայքի ալ-Մավասի շրջանում հարվածել է մեքենային։ Գործակալության տվյալներով՝ երկու տուժած տեղափոխվել է Խան Յունիս քաղաքի «Նասեր» հիվանդանոց։

Comments


bottom of page