Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ
- Investigative journalist
- 21 minutes ago
- 1 min read
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը:
Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
10 դեպք՝ խարդախության.
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի.
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության.
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու.
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և զենք-զինամթերքի առգրավման.
4-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու խուլիգանության:
Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից փախուստի, սպանության նախապատրաստության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք.մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է.
անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով` 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։