top of page

Անջելինա Ջոլին ցանկանում է տեղափոխվել Կամբոջա

Անջելինա Ջոլին կցանկանար հեռանալ Լոս Անջելեսից եւ ապրել այնպիսի երկրում, ինչպիսին Կամբոջան է, որտեղ  մասնավոր կյանքի գաղտնիությունն ավելի շատ է։ The Hollywood Reporter-ի հետ հարցազրույցում դերասանուհին նշել է, որ հենց այդպիսի երկրներում է ավելի շատ «մարդկայնություն» գտնում։Սակայն նա առայժմ չի կարող հեռանալ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործի պատճառով, որը շարունակվում է արդեն ութ տարի։

«Ես մեծացել եմ այս քաղաքում։ Ես այստեղ եմ, որովհետեւ այստեղ պետք է լինեմ ամուսնալուծությունից հետո, բայց հենց որ երկվորյակներիս 18-ը լրանա, ես կկարողանամ հեռանալ»,-ասել է Ջոլին The Hollywood Reporter-ին։

«Երբ մեծ ընտանիք ունեք, ցանկանում եք, որպեսզի նրանք անձնական կյանք ունենան, խաղաղություն, անվտանգություն։ Ես հիմա տուն ունեմ, որպեսզի մեծացնեմ երեխաներիս, բայց երբեմն դա կարող է լինել մեկ այլ տեղ... Այն մարդկայնությունը, որը ես գտել եմ ողջ աշխարհում, այն չէ, ինչի հետ մեծացել եմ ես այստեղ։ [Լոս Անջելեսից հետո] ես շատ ժամանակ կանցկացնեմ Կամբոջայում։ Ես կայցելեմ իմ ընտանիքի անդամներին, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն»։

Անջելինա Ջոլին «կոշտ սահմաններ» է գծել եւ հրաժարվել է քննարկել իր ամուսնալուծությունը Բրեդ Փիթի հետ։

1/1797
bottom of page