Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարել է սահմանազատման գործընթացի դադարեցման՝ իր տեղեկությունների մասին, ոստիկաններն ու բերետավորները հեռացել են գյուղի տարածքից։
Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ նշելով, որ այս պահին ոստիկաններ չկան անգամ գյուղ տանող ճանապարհներին։ Միայն Խեյրիմլի տանող մուտքին մեկ պարեկային ծառայության մեքենա կա։
Այսօր առավոտյան Կիրանցում ավելի մեծ թվով ոստիկաններ էին տեղակայվել նախորդ օրերի համեմատ։ Կեսօրին մոտ, երբ գյուղից ընդամենը մետրեր հեռու մարդիկ են նկատվել, որոնք ենթադրաբար սահմանազատման հետ կապված աշխատանքներ են իրականացնում, ոստիկանները պատ են կազմել այդ հատված տանող մուտքի մոտ։
Այսօր ավելի վաղ իրավապահները թույլատրել էին Կիրանցի վարչական ղեկավարին մոտենալ տեղադրված սահմանային սյուների հատված և հնարավորության սահմաններում մոտիկից դիտարկել, թե որ հատվածներում են դրանք տեղադրվել։