Search
Էրդողանը հայտարարել է սիրիական հինգ քաղաքներ Թուրքիային միացնելու մտադրության մասին
- 24timeam
- Dec 14, 2024
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական հինգ քաղաքները, այդ թվում խոշորագույնները՝ Հալեպն ու Դամասկոսը, կվերածվեն թուրքական նահանգների։ Ura.ru-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է իր կուսակցության անդամների հետ կայացած հանդիպմանը։
Էրդողանը նշել է, որ Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա քաղաքները կդառնան թուրքական նահանգներ, ինչպես Անթեփը, Հաթայը և Ուրֆան։
Նա ընդգծել է իր մտադրությունը վերանայելու Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, որի հետևանքով օսմանյան հինգ տարածքներ, որոնք այսօր ներկայացված են վերոհիշյալ սիրիական քաղաքներով, անջատվել են Օսմանյան կայսրությունից, որն այժմ Թուրքիան է։
18.19.24.04.2025
17.02.24.04.2025
16.58.24.04.2025