top of page

Հանցագործությունների աճը գուցե կապված է նաեւ միգրացիայի հետ. փակե՞նք միգրացիան, բա մեր դպրոցներն ո՞վ սարքի. Փաշինյան

Ցավոք, առանց վիճակագրության էլ, անզեն աչքով անգամ երեւում է հանցավորության մակարդակի բարձրացումը Հայաստանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Երբեմն մթնոլորտը անվտանգ չէ Հայաստանի քաղաքացու համար: Օրինակ, երբ ես իմ երեխաներին տնից ինչ-որ տեղ եմ ուղարկում, մի քիչ ավելի անհանգիստ եմ, քան տարիներ առաջ: Օր-օրի հանցագործությունների թիվն աճել է՝ ճանապարհային վթարներ, զինված հարձակումներ: Արդյոք կառավարությունը այս խնդիրները լրջորեն վերլուծում է, քննարկում է, գուցե կարիք կա ավելի մեծ քննարկում անելու, արդյոք այլ տարբերակներ փնտրվում են խնդրի լուծման համար: Հնարավո՞ր է, որ խնդիրը կադրային լինի, համակարգային լինի»,-ասաց նա:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե ԱԺ-ում այդ հարցը բարձրանում է, ոչինչ չի խանգարում խորհրդարանական լսումներ անել եւ այդ հարցին ավելի մանրամասն անդրադառնալ: Այո, սահմանով թմրամիջոցներ բերելու հարց ունենք, մենք չենք կարող մեզ առանձին գլոբուսի վրա դիտարկել: Աշխարհի  ամենահզոր սահմանային հսկողություն ունեցող երկրներում թմրանյութերն այնքան են տարածված,. Որ իրենք կերազեն, որ իրենց մոտ այնքան տարածված լինեն, որքան մեզ մոտ է տարածված: Այն ամենը, ինչ շատ փող է բերում, ինքն իր ճանապարհը գտնում է: Անվտանգության խորհրդի նիստեր են հրավիրվել այդ թեմաներով:

Բայց եկեք մի ուրիշ կողմից էլ նայենք. Օրինակ, աշխարհում կա կազմակերպություն, որը երկրների եւ քաղաքների անվտանգության ռեյտինգ է հրապարակում: Ըստ այդ ռեյտինգի Երեւանն իր անվտանգությամբ 7-րդն էլ իսկ Հայաստանը 20-յակի մեջ է:

Իսկ գուցե դա կապված է նաեւ միգրացիայի հետ. փակե՞նք միգրացիան, բա մեր դպրոցներն ո՞վ սարքի, մեր տնտեսության մեջ ո՞վ աշխատի: Էդ ո՞նց է, որ Հնդկաստանից Հայաստան գալիս են աշխատելու: Իհարկե, միգրացիան ազդում է այս խնդրի վրա, այո, բերում են իրենց հետ թմրամիջոցներ: Ինչո՞ւ չենք կարողանում գտնել, թո՞ւյլ են մեր կարողությունները, այո թույլ են:

Ի՞նչ ենք մենք անում, պարեկային ոսստիկանություն ենք հիմնում, որ երբեք ոստիկանությունը ՀՀ-ում այնքան ընդլայնված ներկայություն չի ունեցել, որքան այսօր ունի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Խքոսելով ավտովթարների մասին, վարչապետը նկատեց, որ 10 տարի առաջվա համեմատ այսօր ՀՀ-ում մեքենաների թիվը եռապատկվել է. «Այսինքն  մտածում ենք, որ մեքենաների թիվը պետք է եռապատկվի, իսկ ՃՏՊ-ների թիվը նվազի՞: ԽՍՀՄ-ի ժամանակ եղել են տարիներ, որ  վերջին 5 տարիներից ավելի շատ զոհ է եղել ավտովթարներից: Մենք իրադարձությունների եւ իրավիճակների ապոկալիպտիկ ընկալումներից պետք է դուրս գանք, դա մեզ խանգարում է աշխատել»,- ընդգծեց Փաշինյանը:

Comments


bottom of page