top of page

Շնորհավորում եմ մեկնարկող նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Տիգրան Արզաքանցյան


Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ և դասախոսներ, մեր երեխաների ուսումնառությունը կազմակերպող, ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքն ապահովող աշխատակիցներ,

շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա և մեկնարկող նոր ուսումնական տարվա կապակցությամբ։

Եղեք հետաքրասեր և ուշիմ, ձգտեք նորանոր ձեռքբերումների և գնահատեք գիտելիքի ուժը, որի միջոցով և աշխատասիրությամբ կառուցելու եք ոչ միայն Ձեր ապագան, այլև ապահովելու եք մեր երկրի զարգացումն ու հզորացումը։

Հաջողություն Ձեզ։


Տիգրան Արզաքանցյան

1/1797
bottom of page