top of page

Վրաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ գիշերը Թբիլիսիի մերձակայքում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։ Video Player Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:30-ին մայրաքաղաքից 49 կմ հեռավորության վրա գտնվող Դմանիսի քաղաքում։ Էպիկենտրոնն ընկել է 7 կմ խորության վրա։ Վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։


bottom of page