top of page

ՌԴ-ում հայտարարել են աշխատանքային միգրանտների ներգրավման սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին

Ռուսաստանի Պետդումային փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը անհրաժեշտ է համարում աշխատանքային միգրանտների ներգրավման սկզբունքների վերանայումը, այդ թվում պատենտների չեղարկումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տոլստոյի կարծիքով՝ Ռուսաստանում ցածր որակավորում ունեցող աշխատողների կեցության ժամկետը պետք է սահմանափակել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետով։

Դրա ժամկետի ավարտից հետո արտասահմանցի աշխատողներին պետք է պարտավորեցնել հեռանալ Ռուսաստանից, կարծում է պատգամավորը։

1/1959
bottom of page