top of page

Viber-ն արգելափակվեց Ռուսաստանի տարածքում

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 13, 2024
  • 1 min read

«Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է Viber հավելվածը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի օրենսդրության պահանջները չկատարելը։

«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է՝  Ռուսաստանի օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։ Այդ պահանջների կատարումը անհրաժեշտ է՝ հավելվածը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով օգտագործելու, այդ նպատակների իրագործման համար քաղաքացիների հավաքագրումը, թմրանյութերի վաճառքը, ինչպես նաև հակաօրինական տեղեկատվության տեղադրումը կանխելու համար»,- նշված է «Ռոսկոմնադզորի» հաղորդագրությունում։

bottom of page