top of page

«Մանչեսթեր Սիթին» կարող է դուրս մնալ բոլոր մրցաշարերից, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայից

Օրեր առաջ լսումներ սկսվեցին «Մանչեսթեր Սիթիի» գործով։ Ակումբը մեղադրվում է  մեկուկես տարի առաջ ֆինանսական կանոնների 115 խախտումի մեջ։ Եթե ակումբը մեղավոր ճանաչվի, ապա դա կարող է հանգեցնել լուրջ պատժամիջոցների: Այս մասին հայտնում Telegraph Sport-ը։

Նշվում է, որ «Քաղաքայինները» կարող են հեռացվել Անգլիայի Պրեմիեր լիգայից։ ԱՊԼ-ից հեռացվելու դեպքում  կարող է նաև կասեցվել «Մանչեսթեր Սիթիի» այլ մրցաշարերի՝ Անգլիայի գավաթի, Լիգայի գավաթի, Չեմպիոնների լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության մասնակցությունը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 4 տուրերից հետո «Սիթին» ունի վաստակած 12 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարայիյն աղյուսակը։

Comentarios


bottom of page