top of page

Հարցում. Հարիսը եւ Թրամփը լարված ընտրապայքարի մեջ են երկու կարեւոր նահանգներում

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը եւ նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփը լարված ընտրապայքարի մեջ են կարեւոր նահանգներում՝ Միչիգանում եւ Վիսքոնսինում, վկայում են հանրային կարծիքի նոր հարցման տվյալները, որն իրականացրել են New York Times-ը եւ Siena College-ը։

NYT/Siena College հարցումը ցույց է տվել, որ Հարիսը ստացել է 48 տոկոս աջակցություն Միչիգանում, մինչդեռ Թրամփը հավաքել է 47 տոկոս, իսկ Վիսքոնսինում Հարիսն ստացել է 49 տոկոս աջակցություն Թրամփի 47 տոկոսի դեմ։

Comments


bottom of page