top of page

Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-26-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։

Պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը։

Comments


bottom of page