top of page

«Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը». Ուոլց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կարծում է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել, թե ինչպես է Ուկրաինան ծախսում իրեն տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում։

Ուլցը խոսել է ԱՄՆ նախագահի՝ Վատիկան կատարած այցի արդյունքների մասին, որտեղ նա մասնակցել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, ինչպես նաև հանդիպելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ուոլցի խոսքով՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարելի է «պատմական» համարել։ Նրանք հանդիպեցին «դեմ առ դեմ»՝ քննարկելու կարգավորման դիվանագիտական ​​ուղիները։

Fox News-ի հաղորդավարը Ուլցի հետ զրույցում նշել է, որ մարտերը շարունակվում են արդեն երեք տարի, և Զելենսկին չի կարող չիմանալ՝ որքան թանկ արժեն դրանք՝ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային կորուստների առումով։ Ի պատասխան՝ Ուոլցը նշել է՝ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Նախագահին ուղղելու փորձերի փոխարեն (Օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ հանդիպման ժամանակ), Զելենսկին կարող էր նստել նախագահի հետ կողք կողքի և ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիրը»,- ասել է Ուոլցը՝ հավելելով, որ «միլիարդավոր միջոցներ են ուղարկվել Ուկրաինա»։ Նա կասկած է հայտնել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատշաճ վերահսկողություն է իրականացրել այդ գումարների նկատմամբ։

«Այդ միջոցները պետք է ուշադիր վերահսկվեն»,- ասել է Ուոլցը։

1/2093
bottom of page