Լարսը բացվեց բեռնատարների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել էր բեռնատարների համար։
«Նշված հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասել է մաքսային կցորդը։