top of page

Ամենայն լրջությամբ ասում եմ՝ ընտրությունների հետ կապված հորոսկոպը, երազահանը, ինչու չէ կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական Գելափը․ Ալեքսանյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 7
  • 1 min read

Updated: 6 days ago

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Գելափի՝ Գյումրու ընտրություններին ընդառաջ զառանցանքը արտատպած լրատվականներից մեկն եղա՞վ, որ ընտրություններից հետո գնա, հետաքրքրվի՝ ասի, այ հարգելի Գելափ, էդ ո՞նց էր ստացվել, որ ՔՊ-ի մասով հերթական անգամ 15%-ից ավել շեղում էիր տվել։




Ամենայն լրջությամբ ասում եմ՝ ընտրությունների հետ կապված հորոսկոպը, երազահանը, ինչու չէ կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական Գելափը։




Ու սա արդեն այնքան անգամ է ապացուցվել, որ ամոթ էլ է օրինակներ բերելը, ու բայց մեկ էլ կտեսնես ընտրություններից առաջ լրատվականները լուրջ դեմքեր ընդունած հերիք չի տպում են Գելափի հերթական ցնդաբանությունը, դեռ մի բան էլ գալիս ու թե բա,- «Այ հարցումների համաձայն ձեր վարկանիշը..., ինչպե՞ս կմեկնաբանեք»։




Կամ օրինակ մեկը մի օր պիտի՞ այդ զառանցանքներն արտատպող լրատվականներին հարց տա, թե օրինակ ինչու՞ և կամ ինչի՞ դիմաց են ամեն անգամ արտատպում ակնհայտ կեղծ ու ինչ-որ մեկի գրպանից հանած(բազմակի իմաստով) դիագրամները դնում իրենց էջերում։

bottom of page