top of page

«Բավարիան» երրորդ անգամ անընդմեջ հաղթել է կանանց Բունդեսլիգայում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read

Մյունխենի «Բավարիան» նվաճել է կանանց Բունդեսլիգայի հերթական տիտղոսը՝ Գերմանիայի կանանց ֆուտբոլի առաջնության խաղում հաղթելով «Ֆրայբուրգին» (3:1): Այսպիսով, թիմը նվաճել է տիտղոսը երրորդ անգամ անընդմեջ և յոթերորդ անգամ ակումբի պատմության մեջ։

Մայիսի 1-ին՝ հինգշաբթի, Քյոլնում կկայանա Գերմանիայի գավաթի եզրափակիչը, որտեղ Մյունխենի «Բավարիան» կմրցի Բրեմենի «Վերդերի» հետ։

Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը 31 խաղից հետո գլխավորում է «Բավարիայի» տղամարդկանց թիմը՝ վաստակած 75 միավորով։ Ընթացիկ մրցաշրջանի մնացած երեք խաղերում «Բավարիայի» ցանկացած հաղթանակ կամ «Բայերի» ցանկացած սայթաքում Վենսան Կոմպանիի թիմին կդարձնի չեմպիոն։

bottom of page