top of page

Ասում են՝ էսինչերը լցվել են Հայաստան. լցվել են, որովհետեւ էդ բողոքողների մի մասը չի ուզում աշխատի. Փաշինյան

Պետության մրցունակությունը բարձրացնելու համար մենք պետք է անհատի մրցունակությունը բարձրացնենք. չի կարող լինի պետություն, որի բնակչության ծանրակշիռ տոկոսը անմրցունակ  է, և այդ պետությունը լինի մրցունակ: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետությունը մարդու համար է և պետությունը մարդով է պետություն դառնում։ Հիմա աշխատանքային միգրացիոն հոսքերի հետ կապված  դժգոհություններ են առաջանում, մարդիկ տարբեր պետությունների քաղաքացիների անուն տալով ասում են՝ էսինչերը լցվել են Հայաստան։ Պետք է ուղիղ ասել՝ այդ մարդիկ լցվել են Հայաստան, որովհետև բողոքողների առնվազն մի որոշ մասը չի գնում աշխատելու մոտակա շինարարությունում, որովհետև աշխատավարձը ցածր է: Ո՞նց է ցածր աշխատավարձը»,-ասաց նա:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Միասնական սոցիալական ծառայության վարչարարության արդյունքում անապահովության համակարգում գտնվող ընտանիքների թիվը 90,000-ից կրճատելով հասցրել են 60,000-ի:

1/1917
bottom of page