top of page

Մենք կարևորում ենք մեր աշխատակիցների շարունակական կրթությունն ու զարգացումը. Ամիօ բանկ

Հպարտությամբ հայտարարում ենք LeadUP ծրագրի ավարտի մասին, որն ուղղված էր բանկի ղեկավար անձնակազմի առաջնորդական հմտությունների բարձրացմանը:

Ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Ամիօ բանկի ղեկավարներին՝ զինելով նրանց առաջադեմ հմտություններով, որոնք անհրաժեշտ են թե՛ ընդհանուր «կառավարչական լեզու» ձևավորելու, թե՛ ղեկավարների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Ծրագիրը ներառում էր թրեյնինգներ և ինտերակտիվ սեմինարներ՝ հաղորդակցման, թիմի ձևավորման և զարգացման թեմաներով:

Մենք կարևորում ենք մեր աշխատակիցների շարունակական կրթությունն ու զարգացումը և շարունակելու ենք իրականացնել նմանատիպ ծրագրեր՝ ինչպես բանկային ոլորտի զարգացող պահանջներին համընթաց քայլելու, այնպես էլ որակի նոր նշաձող սահմանելու համար:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Comments


bottom of page