«Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք»․ Փաշինյանն այն կարծիքին չէ, որ ԵՄ-ի հետ մերձենալը կազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա
- Investigative journalist
- 2 hours ago
- 1 min read
Տալլինում Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները փչացնելու կամ խզելու մտադրություն չունի։
«Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք։ Մենք ուզում ենք ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու իր ցանկությունը։
«Եվ իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններում, գուցե դա որոշ ժամանակ գնահատվեր անիրատեսական»,- հավելեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց նաև, թե համամիտ չէ կարծիքին, որ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ կփչացնեն հարաբերությունները ՌԴ-ի հետ։
«Մենք այդ մոտեցման կողմնակիցը չենք։ Մեր մոտեցումն է՝ օգտագործել մեր ինքնիշխանությունը՝ մեր հարաբերությունները խորացնելու այն ուղղություններով, որտեղ մենք ցանկանում ենք ավելի խորը հարաբերություններ ունենալ և որտեղ բավարար խորության չեն մեր հարաբերությունները ՀՀ-ԵՄ հարաբերությունները հենց այդպիսին են։
Ակնհայտ է, որ կարող են լինել իրավիճակներ, որ տարբեր ուղղություններով մեր արտաքին հարաբերություններում կլինեն որոշակի լարումներ, որոշակի հատումներ, բայց մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկությամբ, ազնվությամբ՝ բոլոր գործընկերների առաջ»,- ասաց նա։