top of page

Այս հայտնիները դադարեցին հետևել Անիի էջին`Անդրեի մասին սկանդալային գրառումից հետո. ովքեր են նրանք

  • Writer: 24timeam
    24timeam
  • 6 days ago
  • 1 min read

StarNews.am-ը տարեսկզբին բացառիկ կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։

Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը ամիսներ շարունակ քննարկում էր այս թեման։

Եվ միայն օրեր առաջ Անի Օհանյանը ինստագրամյան էջում գրառում արեց ՝ հաստատելով բաժանման մասին լուրը և ներկայացնելով իրենց կյանքի չբացահայտված կողմերը։

Անի Օհանյանի գրառումը հանրության համար շոկային եղավ։ Ընտանիքին մոտ կանգնած հայտնիները որոշում կայացրին չխոսել թեմայի մասին՝ չնայած հանրության ճնշումներին և «պահանջներին»։

Ավելին StarNews.am-ը նկատել է, որ Անդրեի մտերիմները հեռացրել են Անիին իրենց ընկերների շարքից։

Գրառումից հետո Անիին այլևս ինստագրամում չեն հետևում Սիրուշոն, Նազենի Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը, Սոնա Ռուբենյանը, Լիլիթ Կարապետյանը և այլք։

Միգուցե այս կերպ Անդրեի ընկերները փորձում են աջակցել իրենց կոլեգային, սակայն պետք է նշել, որ Սիրուշոն և Նազենի Հովհաննիսյանը մտերիմ հարաբերություններ ունեին Անդրեի կնոջ հետ և հաճախ համատեղ հրապարակումներ էին անում։

bottom of page