«Սիրիայի նոր վարչակազմը կարող է դառնալ Կիևի հուսալի գործընկերը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2025 թվականին Սիրիայի նոր վարչակազմը կարող է դառնալ Կիևի հուսալի գործընկերը՝ ինչպես անվտանգության, այնպես էլ առևտրի տեսանկյունից։ Հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ու գյուղատնտեսական քաղաքականության և պարենի նախարար Վիտալի Կովալը բանակցում են Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ Մերձավոր Արևելքում արևելաեվրոպական երկրի հեռանկարների շուրջ։
Զելենսկու հավաստմամբ՝ Կիևը պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ։
Այս հարցերի շուրջ Ուկրաինան բանակցում է նաև Լիբանանի հետ, իսկ նոր տարում նախատեսում է ավելի ակտիվ լինել Աֆրիկայում։