top of page

Նշված գործով իսկզբանե թույլ են տրվել խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացրել եմ գլխավոր դատախազին։ Հայարփի Սարգսյան


Փաստաբան Հայարփի Սարգսյան գրում է


Սույն թվականի օգոստոսի 7֊ից հանդիսանում եմ հուլիսի 26֊ի վթարի երեք զոհերի լիազոր ներկայացուցիչը։


Այն, որ հանրությունը մանրամասներ չգիտի հուլիսի 26֊ի ողբերգական վթարի վերաբերյալ քննվող քրեական վարույթից, դա բխել է նախաքննության շահերից։ Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ նշված գործով իսկզբանե թույլ են տրվել խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացրել եմ գլխավոր դատախազին։ Քանի որ երեկ` 20.09.2024թ., մեղադրյալը հայտնաբերվել է, կարող եմ այդ խախտումներից մեկը հրապարակել այն մասին, թե ինչպես է նա հայտնվել Հայաստանում։ Մեղադրյալը հուլիսի 26֊ին` դեպքից 2 ժամ անց, հատել էր Հայաստան֊Վրաստան պետական սահմանը, իսկ օգոստոսի 6֊ին ժամանել Զվարթնոց օդանավակայան, կարողացել էր ազատ մուտք գործել ՀՀ և չձերբակալվել այն դեպքում, երբ հետախուզվում էր հուլիսի 30֊ից։ Այն հայտարարությունները, թե իբր իրավապահ համակարգի անգործության վերաբերյալ դժգոհություններն անհիմն էին, իրականությանը չի համապատասխանում։

Եվ վերջում, խորհուրդ եմ տալիս տվյալ գործի վերաբերյալ հրապարակումներ կատարելիս տուժող կողմի դիրքորոշումը ևս լսել, ոչ թե միակողմանի ներկայացնել այն, ինչ հարկ եք համարում։


Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյան

Comments


bottom of page