top of page

Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հայաստանի տարածքում  սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։

1/1797
bottom of page