Հայաստան-Իրան սահմանին վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերը. Փաշինյան
«Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները», - այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:
Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում», - վարչապետը: