top of page

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ


2000-ականների սկզբին Միացյալ Թագավորությունում ստեղծվեց ժամանակակից բանկային հավելվածի առաջին նմուշը, սակայն թվային բանկինգի մասին սկսել էին խոսել դեռևս 1990-ական թվականներից:



Այս կարճ ժամանակահատվածում թվային բանկինգը հասցրեց դառնալ յուրաքանչյուրի առօրյայի կարևոր մասը, առանց որի անգամ դժվար է պատկերացնել ֆինանսների կառավարումը:


Այժմ աշխարհում բանկային հաշիվ ունեցողների կեսից ավելին` շուրջ 63%-ը, ունի օնլայն բանկինգի հավելված իր հեռախոսում: 


Ամիօ բանկն էլ շարունակաբար բարելավում է իր հաճախորդների փորձառությունը` զարգացնելով AMIO Mobile հավելվածը: AMIO Mobile-ում անընդհատ ավելանում են նոր ֆունկցիաներ և հնարավորություններ, ինչպես`

• ՀՀ դրամով անվճար թվային քարտը, որը կարող եք ստեղծել միանգամից հավելվածում և կցել Apple/Google Pay-ին

• Շահավետ օնլայն ավանդը և պարտատոմսերը

• Գերարագ վճարումները և փոխանցումները

• Արտերկրից գումարի ստացումը մի քանի րոպեում և շատ ավելին


Եթե դեռ չունեք AMIO Mobile հավելվածը, ապա ներբեռնե´ք այն այստեղից՝ App Store, Google Play 

Comments


bottom of page