top of page

Սա ամբողջ հայկական սպորտի հաղթանակն է, մենք տարիներ շարունակ ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի ծանրամարտում լուրջ հաջողություններ ունենանք նաև կանանց պայքարում. Հրաչյա Ռոստոմյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 9, 2024
  • 1 min read

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճում Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ 19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը իսկական կռիվ տվեց ծանրաձողի ու անհամեմատ փորձառու մրցակիցների հետ ու ոչ միայն բարձրացավ պատվո հարթակ այլև սահմանեց երիտասարդների աշխարհի ռեկորդ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Սա ամբողջ հայկական սպորտի հաղթանակն է, որովհետև մենք տարիներ շարունակ ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի ծանրամարտում լուրջ հաջողություններ ունենանք նաև կանանց պայքարում։

Բազմիցս նշել եմ, ու ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր հաղթանակները մեր միասնականության մեջ են։ Միայն այդպես մենք կարող ենք ապահովել համազգային հաղթանակներ: Աշխարհի առաջնությունում մեր լավագույն մարզիկների մրցելույթները դեռ առջևում են և ես հավատում եմ, որ դեռ բազմաթիվ մեդալներ ենք նվաճելու։ Մենք ուժեղ ենք, երբ մենք համերաշխ ենք»,- գրել է նա:

bottom of page