top of page

Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի ու սահմանները բացվեն, գազի 40%-ը Ադրբեջանից կարող ենք առնել, ցորենի 40%-ը՝ Թուրքիայից․ Կարո Փայլան. Factor.am

Թուրքիայում և թուրքական կառավարության մեջ չկա մարդ, ով դեմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը։

«Եթե սահմանը բացվի, զբոսաշրջիկները երկու կողմից էլ կարող են գնալ-գալ։ Ես իմացա, որ ցորենի 95 տոկոսը Ռուսաստանից է գալիս, այսքան կախված լինելը լավ բան չէ։ Նույնը` գազի դեպքում։ Պետք է այս իրավիճակը մի փոքր փոխվի։ Եթե այս պայմանագիրը կնքվի, գազի 40 %-ն Ադրբեջանից կարող ենք առնել, 30 %-ը` Իրանից, 40 %-ն էլ` Ռուսաստանից։ Նույնն էլ ցորենը, կարող ենք 40 %-ը Թուրքիայից առնել, կամ ուրիշ երկրներից։ Մենք պետք է ազատ ու անկախ լինենք։ Ցավոք, մենք շատ զգացմունքային ենք, բայց քաղաքական գործիչը պետք է տեսնի վտանգներն ու առիթները»,- ասաց Փայլանը։

Փայլանի խոսքով՝ այստեղ շատ կարևոր է Թրամփի դիրքորոշումը։

«Թրամփը պրագմատիկ ղեկավար է, նա ուզում է առևտուր անել բոլոր երկրների հետ, Էրդողանը նույնպես պրագմատիկ նախագահ է, նա էլ է ուզում բոլոր երկրների հետ առևտուր անել։ Բայց մի տարբերություն կա, եթե Էրդողանը Բայդենից չէր վախենում, ապա Թրամփից վախենում է։ Թրամփը սիրում է հարուստներին, իսկ Ամերիկայում հարուստ հայեր շատ կան, նրանք կարող են գնալ Թրամփին ասեն, որ կազմակերպի այս խաղաղության հաստատումը»,- ասաց Փայլանը։

1/1949
bottom of page