top of page

Կոբախիձե. Տեսնենք, թե որտեղ է Զուրաբիշվիլին շարունակելու իր կյանքը՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ

Անկասկած է, որ արմատական ​​ընդդիմությունը, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլին, չեն կարող որևէ լուրջ ծրագիր առաջարկել, նա պետք է թողնի իր պաշտոնը դեկտեմբերի 29-ին, կտեսնենք՝ որտեղ կշարունակի իր կյանքը՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ Կոբախիձեի, Սալոմե Զուրաբիշվիլիին մեկ շաբաթ էլ չի մնացել պաշտոնավարելու, ուստի այս շաբաթվա ընթացքում նա ոչինչ չի կարող անել։

«Ճիշտ է նաև, որ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ ասում են, որ մինչև դեկտեմբերի 29-ը շատ բան կարող է լինել, բայց ես վստահեցնում եմ, որ մինչև դեկտեմբերի 29-ը առանձնահատուկ ոչինչ չի լինի: «Դիփ սթեյթը» (խորը պետությունը) չի հաղթի Վրաստանում, արմատական ​​ընդդիմությունը չի հաղթի։ Հետևաբար արմատական ​​ընդդիմության, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ոչ մի լուրջ ծրագիր, հաստատ, չի ներկայացվի։ 29-ին նա պետք է հրաժարական տա, կտեսնենք, թե որտեղ է շարունակելու իր կյանքը՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ։ Կարծում եմ՝ նա բավական խոհեմություն կունենա՝ չխախտելու Քրեական օրենսգրքի նորմերը»,- ասել է Կոբախիձեն։

bottom of page