top of page

Թրամփի նամակի բովանդակությունն առանձնապես չի տարբերվում նրա հրապարակային հռետորաբանությունից. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղարկած նամակի հիմնական կետերը առանձնապես չեն տարբերվում Սպիտակ տան ղեկավարի հրապարակային հռետորաբանությունից, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է SNN-ը։

«Առայժմ մենք պատճառ չունենք Թրամփի նամակը հրապարակելու համար։ Այն ամենը, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում այս նամակի վերաբերյալ, շահարկում է և չունի որևէ հիմք։ Հաշվի առնելով Թրամփի հրապարակային հայտարարությունները՝ այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում դրանցից»,- ասել է դիվանագետը մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ նամակ է ուղարկել այաթոլլահ Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

1/2025
bottom of page