top of page

ԵՄ-ը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել ՀՀ-ին՝ Ղարաբաղի հայերի կարիքների բավարարման և սոցիալ-տնտեսական ինտեգրման նպատակով

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 10, 2024
  • 1 min read

«Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում այս շաբաթ Եվրոպական Միությունը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի լրումն այս տարի սեպտեմբերին հատկացված 13.5 միլիոն եվրո դրամաշնորհի: Այդ մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից:

Բյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը:

bottom of page