top of page

Կյանքից հեռացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Գատին

  • Writer: 24timeam
    24timeam
  • 3 days ago
  • 1 min read

Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 21-ին, կյանքից հեռացել է արգենտինացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ուգո Գատին։ Նա մահացել է 81 տարեկանում։Մահվան պատճառը լուրջ վարակն է եղել, որը ազդրի վիրահատությունից հետո ներթափանցել է Գատիի օրգանիզմ, հայտնում է Marca-ն։

Նշենք, որ Գատին Արգենտինայի առաջնության ռեկորդակիրն է անցկացրած հանդիպումների քանակով։ Նա խաղացել է որպես դարպասապահ և երկրի առաջնությունում 26 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 765 խաղ։ Գատին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բոկա Խունիորսում»։ Նա երեք անգամ դարձել է Արգենտինայի չեմպիոն և երկու անգամ հաղթել Լիբերտադորեսի գավաթը։

Ուգոն հասցրել է նաև 18 հանդիպում անցկացնել Արգենտինայի հավաքականի կազմում։ Կարիերայից հետո նա հաճախ է եկել որպես փորձագետ լրատվամիջոցներում։

bottom of page