top of page

Զելենսկին մոտ ապագայում կստորագրի հանածոների մասին համաձայնագիրը. Մայք Ուոլց

Զելենսկին մոտ ապագայում կստորագրի հանածոների մասին համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Սա է արդյունքը. նախագահ Զելենսկին մտադիր է ստորագրել այդ գործարքը, և դուք դա կտեսնեք շատ մոտ ապագայում», -ասել է Ուոլցը Վաշինգտոնի մերձակայքում անցկացվող «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում», հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին, նշել էր, որ Թրամփի վարչակազմն Ուկրաինային է ներկայացրել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի թարմացված նախագիծը։ 

Հիշեցնենք, որ Զելենսկին մինչ այդ հայտարարել էր, որ նման տարբերակով համաձայնագիրն Ուկրաինան չի ստորագրի։

bottom of page