top of page

Տիկնիզյան. Հետաքրքրություն «Սևիլիայի՞ց», այլևս ակտուալ չէ

Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը РБ Спорт-ի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ էր տեղափոխվել իսպանական «Սևիլիա» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

««Սևիլիայից» հետաքրքրություն կա՞ր: Դա այլևս ակտուալ չէ»,- ասել է Տիկնիզյանը։

Օգոստոսի վերջին իսպանացի լրագրողները հայտնել էին Նաիր Տիկնիզյանի նկատմամբ «Սևիլիայի» հետաքրքրության մասին։ Ավելի ուշ СЭ-ի հետ զրույցում իսպանական թիմի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու նպատակ չունի։ Հայ պաշտպանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

2024/25 մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfrmarkt պորտալը Տիկնիզյանին գնահատում է 6,5 մլն եվրո։

bottom of page