top of page

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հաստատել է, որ զորքեր է ուղարկել ՌԴ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հաստատել է Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին լուրը, հայտնել է երկրի Կենտրոնական ռազմական հանձնաժողովը։«Կիմ Չեն Ընը, հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և գնահատման վրա, եկել է այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակը համապատասխանում է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի 4-րդ հոդվածին, և դրա հիման վրա որոշում է կայացրել մեր զինված ուժերն ուղարկել ռազմական գործողություններին մասնակցելու՝ այդ մասին տեղեկացնելով ռուսական կողմին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԿԺԴՀ առաջնորդը զորքերի ուղարկումը համարել է «սրբազան առաքելություն»՝ երկու երկրների միջև բարեկամությունն ու միասնությունը ամրապնդելու, դրանց զարգացումն ու բարգավաճումն ապահովելու, ինչպես նաև իր պետության պատիվը պաշտպանելու համար։


bottom of page