top of page

Սուրեն Շահվերդյանի «Փող։ Կիրք։ Իշխանություն» ներկայացումը ստացավ 4 մրցանակ. հայտնի են տարվա լավագույնները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 28
  • 2 min read

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ 24-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի 90–ամյակին: Հայտնի դարձան տարվա լավագունները:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթեց Վարշամ Գևորգյանը՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «...իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացման մեջ Չիկոյի դերակատարման համար:

«Լավագույն կին դերակատար»՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ Լիլիա Մուկուչյան - «Սպանդի աստվածը» (Վերոնիկա Վալլոն)

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»՝ Գ.Սունդուկյանի անվ.ազգային ակադեմիական թատրոն՝ Նարեկ Հայկազյան – «Ռնգեղջյուր» (Ժան)

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար՝ Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թատրոն՝ Թեհմինե Խաչատրյան -«Փող։ Կիրք։ Իշխանություն» (Ելիզավետա Ալեքսանդրովնա)

Լավագույն սցենոգրաֆիա՝ Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թատրոն՝ Աշոտ Թադևոսյան -«Փող։ Կիրք։ Իշխանություն»

Լավագույն սցենոգրաֆիա՝ Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թատրոն Աշոտ Թադևոսյան -«Փող։ Կիրք։ Իշխանություն»

Լավագույն զգեստների նկարիչ՝ Մնջախաղի թ-ն, Շունչ թ-ն՝ Քնքուշ Մալխասյան – «Ուրվականների սոնատը», «Սանտա Սիթի»

Լավագույն լուսային նկարիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստ. թ-ն, «Արմմոնո» միջազգային փառատոն՝ Արա Գասպարյան -«Սովորական հրաշք», «Սասունցի Դավիթ»

Լավագույն երաժշտության հեղինակ՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն՝ Արմեն Շահինյան - «Բարկանու՞մ ես», «Մարդը ափի մեջ»

Լավագույն թատերախոսական՝ Անի Հարությունյան – «Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումը»

Լավագույն երիտասարդ դերասան՝ «Արմմոնո» միջազգային փառատոն՝ Արման Մաթևոսյան - «Էլջերնոն-Գորդոնի Էֆեկտը» (Չարլի) մոնոներկայացում

Լավագույն երիտասարդ դերասանուհի՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն՝ Միլենա Ղազարյան – «Լակոտը» (Թագուհի)

Լավագույն երիտասարդ բեմադրիչ՝ Հ.Պարոնյանի անվ. երաժշտ. կոմեդիայի թ-ն՝ Ռուզան Խաչատրյան – «Արևի մարդիկ»

Լավագույն մանկական ներկայացում՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն՝ «Բարկանու՞մ ես»Բեմ.՝ Նարինե Գրիգորյան

Լավագույն երիտասարդական ներկայացում՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն՝ «Մարդը ափի մեջ» Բեմ.՝ Նարինե Գրիգորյան

Լավագույն պլաստիկական ներկայացում՝ Մնջախաղի թ-ն՝ «Ուրվականների սոնատը» Բեմ.՝ Ինա Հախնազարյան

Լավագույն կամերային ներկայացում՝ Բաբելոն թ-ն՝ «Է» Բեմ.՝ Զառա Անտոնյան

Լավագույն ռեժիսուրա՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամ. թ-ն՝ Սուրեն Շահվերդյան - «Փող։ Կիրք։ Իշխանություն»

Լավագույն ներկայացում՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն՝ «Լակոտը» Բեմ.՝ Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան

ՄԵԾ «ԱՐՏԱՎԱԶԴ»՝ Տիգրան Աթայան՝ Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փառատոնը հիմնադրելու համար

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»՝ «Արմմոնո» միջազգային փառատոն՝ Արմեն Քուշկյան - «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»՝ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական դրամ. թ-ն՝ «Խանում» Բեմ․՝ Արմեն Բայանդուրյան

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»՝ Գյումրու Վ.Աճեմյանի անվան թ-ն՝ Արինա Արարատյան - «Խավարի առաքյալները»

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»՝ Կամերային թ-ն՝ Ներսես Մարկոսյան - «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» (Ազնավուր

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ ապանի Ա. Շիրվանզադեի անվ․ թ-ի դերասան՝ Արտավազդ Գրիգորյան: 

1/2091
bottom of page