top of page

ՀՀ Սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը խոչընդոտում է խաղաղությանը. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ անցած մեծ ճանապարհին, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը»,- Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բայրամովը:

Նա շնորհակալություն է հայտնել Ղազախստանին, որ անցյալ տարի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար հարթակ տրամադրեցին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այդ քայլը ցույց է տալիս, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքուվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացին։

bottom of page