Ազգային ժողովում տեղի է ունենում Ալեն Սիմոնյանի և անհետ կnրшծների հարազատների հանդիպումը
Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավապահները մի քանի անգամ հորդորել են ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը, սակայն այն դեռևս փակ է։