top of page

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

  • Writer: 24timeam
    24timeam
  • 2 hours ago
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա: Այս մասին հայտնում է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքը:


Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ  Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Ապրիլի 28–ին նախատեսված է երկու երկրների վարչապետերի մամուլի ասուլիս: Ասուլիսին նախորդող երկկողմ հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական ոլորտի հարցեր, երկկողմ հարաբերությունները խթանելու հնարավորությունները, ԵՄ–ի և Հայաստանի հարաբերությունները և միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր:

bottom of page