top of page

ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում:

bottom of page