top of page

«Կրասնոդարն» արձագանքել է Սպերցյանի և Հարությունյանի՝ Հայաստանի հավաքականին միանալուն

Ռուսական «Կրասնոդարն» անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված թիմի ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ու պաշտպան Գեորգի Հարությունյանին։

«Այս «Ցլերը» հանգստանալու ժամանակ չունեն։ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը քրտնաջան մարզվում են Հայաստանի հավաքականի կազմում։ Նրանք պատրաստվում Ազգերի լիգայի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին»,-ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեբերի 7-ին տանը կընդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին, արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։

bottom of page