top of page

Բելինգհեմը կարիերայում առաջին անգամ չի իրացրել 11-մետրանոցը

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ջուդ Բելինգհեմը կարիերայում առաջին անգամ վրիպել է 11-մետրանոց հարվածից: Սա տեղի է ունեցել Պրիմերայի 12-րդ տուրից հետաձգված խաղում, որում մադրիդցիները հյուրընկալվելիս մրցել են «Վալենսիայի» հետ և 2:1 հաշվով կամային հաղթանակ են տարել, ընդ որում հենց Բելինգհեմի՝ 90+5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Հանդիպման 55-րդ րոպեին Կիլիան Մբապեն 11-մետրանոց է վաստակել. գնդակին մոտեցել է Բելինգհեմը, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:

Նախկինում անգլիացի ֆուտբոլիստը 11 մետրանոցից երկու անգամ գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» և նույնքան անգամ՝ «Ռեալի» կազմում։ Մինչ այս, նա ընդհանուր առմամբ չորս 11-մետրանոց էր իրացրել կարիերայում:

Այս մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը մասնակցել է Լա Լիգայի 14 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

bottom of page