top of page

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 19
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ 

«ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ ու ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև այլ հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հետ։ 

Բացի այդ, նա մասնակցել է «Աֆղանստան. Տարածաշրջանային կապ, անվտանգություն և զարգացում» համաժողովին, որտեղ իր ելույթում դրական է բնութագրել Աֆղանստանի ներկայիս իշխանությունների գործողությունները պետականաշինության ոլորտում և վստահություն հայտնել, որ նրանց միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է:

bottom of page