top of page

Հ1-ից հայտարարել են՝ պատրաստ են ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Սրբազանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել.

«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։ 

Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։ 

Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»:

Comments


bottom of page