top of page

Ընդդիմությունն ընտրություններից հետո սահմանադրական հեղшշրջnւմ է ծրագրում. Վրաստանի խորհրդարանի նախագահ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները սահմանադրական հեղաշրջման սցենար են պատրաստել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։



«Նման սցենարի բոլոր նախանշանները կան՝ նախապես պատրաստված տեխնիկական կառավարություն, տեղական դիտորդներ, որոնք իրականում հետապնդում են ընտրությունների քաղաքական նպատակներ, և ընտրությունների վերաբերյալ նրանց նախապես պատրաստված կեղծ եզրակացությունները։ Մենք տեսնում ենք սահմանադրական հեղաշրջման նախապես հայտարարված սցենար և տեսնում ենք, որ հոկտեմբերի վերջին երկու շաբաթներն այս առումով ակտիվ կլինեն»,- ասել է Պապուաշվիլին Աջարիայի հանրային հեռարձակողի հետ հարցազրույցում։



Պապուաշվիլին նաև մեկնաբանել է տեխնիկական կառավարության գաղափարը, որն ընդդիմությանն առաջարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ըստ նախագահի, եթե ընտրություններում հաղթեն ընդդիմադիր կուսակցությունները, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որի խնդիրն է լինելու բարեփոխումներ իրականացնել։ 2025 թվականին նախագահի առաջարկած կանոնադրության համաձայն, որը ստորագրել են ընդդիմության առաջնորդները, կանցկացվեն կրկնակի ընտրություններ։



Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ 12 տարի իշխանության ղեկին գտնվող իշխող կուսակցությունը կփորձի 4-րդ անգամ հաղթել։ Նրա հիմնական հակառակորդներն են համարվում չորս ընդդիմադիր կուսակցություններ։ Խորհրդարան մտնելու համար նրանք պետք է հաղթահարեն հինգ տոկոսի արգելքը։

Comments


bottom of page