top of page

19-ամյա Դիաբիրան տեղափոխվել է «Արարատ»

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 19-ամյա մալիացի հարձակվող Բադեմ Դիաբիրայի հետ:

Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 11-ին: Դիաբիրան հանդես է եկել Մալիի պատանեկան հավաքականներում, իսկ «Արարատին» է միանում տեղի JMG Football ակադեմիայի «Գիդարս» թիմից:

Հիշեցնենք, որ այս ակումբի և «Արարատի» համագործակցության արդյունքում երևանյան թիմում են հանդես գալիս նաև Մալիկ Ազիզ Բերտեն, Քլինթոն Դոմբիլան և Կալիֆալա Մամադու Դումբիան:

Բադեմ Դիաբիրան «Արարատում» կխաղա 14 համարի մարզաշապիկով:

Comments


bottom of page