top of page

390 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի ենթակառուցվածքների շինաշխատանքերի համար

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստայինֆոնդից հատկացնել շուրջ 390մլն դրամ Հայաստանի հանրայինհեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարությանհետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցմանաշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումներիապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար: Հայկական կողմի աշխատանքներինզուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը:ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանըսեպտեմբերի 13-ին այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն,հանդիպել գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ: Նախարարին ներկայացվելէ պայմանագրով նախատեսված շինարարական ծրագիրը, տաղավարի համար նախատեսվածվայրը, շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր, որով չինական կողմն աջակցելու է տաղավարի կառուցմանը։  

Comments


bottom of page