Օլիվիա Մանը խոստովանել է, որ «շատ է նյարդայնացել»՝ նկարահանվելով Ջոն Հեմի հետ սեքսուալ տեսարաններում
- Investigative journalist
- Apr 14
- 1 min read
Դերասանուհի Օլիվիա Մանը խոստովանել է, որ «շատ է նյարդայնացել»՝ նկարահանվելով Ջոն Հեմի հետ սեքսուալ տեսարաններում Apple TV+-ի «Քո ընկերները եւ հարեւանները» նոր սերիալում։
44-ամյա դերասանուհին, որը երկու անգամ մաստոէկտոմիայի է ենթարկվել այն բանից հետո, երբ անցած տարի նրա մոտ կրծքի քաղցկեղ են հայտնաբերել, ասել է, որ վիրահատությունների սպիները ստիպել են իրեն անհարմար զգալ ինտիմ տեսարանների ժամանակ։
«Ես շատ էի նյարդայնանում՝ նկարահանվելով սեքսուալ տեսարաններում, որովհետեւ շատ սպիներ ունեմ»,- ասել է նա Los Angeles Times-ի հարցազրույցում։
Չնայած հուզմունքին՝ Մանը, որը իր հինգ վիրահատություններից երկուսին ենթարկվել է ընդամենը մի քանի օր առաջ՝ մինչեւ նկարահոնւմենրի սկսվելը, հաղթահարել է դա, քանի որ զգացել է, որ այդ տեսարանները «վճռական նշանակություն» ունեն իր եւ 54-ամյա Հեմի կերպարի միջեւ դինամիկան ընկալելու համար։
«Ես ցանկանում էի, որ սեքսի տեսարանները զգացվեին որպես սեքսի տեսարաններ, ես ցանկանում էի, որպեսզի դրանք ինտուիտիվ եւ ինտենսիվ լինեին, եւ որպեսզի դրանցում առհասարակ զսպվածություն չլիներ»,- ասել է նա։