top of page

Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար։

«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու տրամադրել Ալմաթիի հարթակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - հաղորդում է Տոկաևի մամուլի ծառայությունը։

Իլհամ Ալիևն իր հերթին ասել է. «Բաքվի և Երևանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար»։ 

Comments


bottom of page