top of page

Ադրբեջանական կողմը տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը մասնակցելու է COP29-ին. Հաջիզադե

Ադրբեջանական կողմը տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը մասնակցելու է COP29-ին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն Report-ի հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք որեւէ շփում հաստատվում է Հայաստանի հետ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովի հետ կապված եւ մասնակցության ինչ մակարդակ է ակնկալվում Հայաստանից այդ միջոցառմանը, գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է. «Ինչպես հայտնի է, պայմանավորվածության համաձայն, որը ձեռք է բերվել անցած տարվա դեկտեմբերին, հայկական կողմը աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը COP29-ում նախագահելուն։ Ադրբեջանն իր հերթին աջակցել է Հայաստանի թեկնածությանը COP Բյուրոյի անդամակցությանը Արեւելաեվրոպական խմբի կողմից։

Ընթացիկ տարվա նոյեմբերին տասնյակ հազարավոր մասնակիցներ կգան Բաքու, COP29 համաժողովին, քննարկելու համար մեր մոլորակի ապագան։ Հրավերներ են ուղարկվել բոլոր երկրներին, ներառյալ Հայաստանը։ Սակայն ադրբեջանական կողմը որեւէ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը մասնակցելու է COP29-ին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի կարծիք չի հայտնել այս առիթով»։

Comentários


bottom of page